Ծաղկաձորի Գրողների տանը ապրիլի 4-ից ընթանում է Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոցի ուսումնամարզական հավաքը, որը կտևի մինչև ապրիլի 10-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնում է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում է 29 պատանի շախմատիստ, որոնցից 19-ը ապրիլի 13-ից կմասնակցեն Հայաստանի պատանիների եզրափակիչ մրցաշարին:
Հավաքը սկսվել է արագ շախմատի մրցաշարով, որի արդյունքների հիման վրա հաղթողները պարգևատրվել են հուշանվերներով:
Մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրել է Բենիկ Ագասարովը, 2-րդ հորիզոնականում Սևակ Մանուկյանն էր, իսկ 3-րդ տեղը գրավեց Ալբերտո Աթոյանը: