«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Այնտրախտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղից առաջ ասել է, որ իր թիմին չի համարում մրցաշարում հաղթելու ֆավորիտ։
«Մարդիկ կասեն, որ «Բարսելոնան» Եվրոպա լիգայի ֆավորիտն է: Նրանք սովոր են մեզ տեսնել Չեմպիոնների լիգայում, բայց սա Չեմպիոնների լիգա չէ։ Մենք Եվրոպայի լիգայում հաղթանակի հավակնորդ ենք, մեծ շանսեր ունենք, բայց ես այստեղ չեմ նստի ու ասեմ, որ ֆավորիտ ենք։
Քառորդ եզրափակչի մասնակիցները շատ ուժեղ են և այս փուլում բոլոր մասնակիցները կզգան, որ հաղթելու հնարավորություն ունեն։
Որպես մեկը, ով խաղացել է Գլազգոյում, կարող եմ ասել, որ ոչ մեկի համար հեշտ չի լինի խաղալ «Ռեյնջերսի» դեմ։ Բայց սա մրցաշար է, որին մենք լրջորեն ենք վերաբերվում և ցանկանում ենք հաղթել»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Այնտրախտի» հաղթանակը գնահատում է 5,00 գործակցով, ոչ-ոքին՝ 4,25, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,70։