Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով վերջերս վարակվել է կորոնավիրուսով, չի կարողանա թիմի հետ այսօր թռչել Լոնդոն՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» դեմ առաջին խաղի համար, հայտնում է Marca-ն։
Ինչպես նշվում է, 62-ամյա իտալացի մասնագետը նախորդ օրը կրկին դրական թեստ է հանձնել։
Այդուհանդերձ, Անչելոտին վաղը՝ խաղի օրը, կկարողանա թռչել Լոնդոն, եթե նրա թեստի պատասխանը բացասական լինի:
Հիշեցնենք, որ հանգստյան օրերին Մադրիդի «Ռեալն» արդեն խաղացել էր առանց Անչելոտիի՝ հաղթելով «Սելտային» 2:1 հաշվով:
«Չելսիի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին, Երևանի ժամանակվով՝ 23։00-ին: