«Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով: Իսպանական ակումբը Լևանդովսկու համար պատրաստ է Գերմանիայի գործող չեմպիոնին առաջարկել Սերժինիո Դեստի տրանսֆերի իրավունքներն ու հավելավճար: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» հետաքրքրված է ԱՄՆ հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Ընթացիկ մրցաշրջանում Դեստը «Բարսելոնայի» կազմում 27 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:
33-ամյա Լևանդովսկին պատրաստ է կարիերան շարունակել կատալոնական ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը 38 խաղում դարձել է 45 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: