Հյուսիսային Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան ճանաչել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստին։
Մրցանակը ստացել է «Բավարիայի» և Կանադայի ազգային հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դևիսը։
Քվեարկությանը մասնակցել են 41 երկրների մարզիչներ, խաղացողներ, լրագրողներ և երկրպագուներ, որոնց ազգային ասոցիացիաները ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ են։
Դեյվիսից բացի մրցանակին հավակնել են նաև Մայքլ Անտոնիոն (Վեսթ Հեմ, Ճամայկա), Ջոնաթան Դեյվիդը (Լիլ, Կանադա), Իրվինգ Լոզանոն (Մոնակո, Մեքսիկա), Վեսթոն Մաքքենին (Յուվենտուս, ԱՄՆ) և Քրիստիան Պուլիշիչը (Չելսի, ԱՄՆ):