Թուրինի «Յուվենտուսը» կողմնորոշվել է առաջիկա ամռան իր գլխավոր տրանսֆերային նպատակի հարցում: Նա «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն է:
Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Յուվենտուսն» արդեն երկու անգամ բանակցություններ է վարել կիսապաշտպանի գործակալի հետ, բայց ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք ֆուտբոլիստը մինչև հունիս կերկարաձգի պայմանագի՞րը, թե՞ ոչ: Եթե դա չհաջողվի անել, ապա ամենայն հավանականությամբ նա կմիանա Մասիմիլիանո Ալեգրիի թիմին:
Ջանիոլոն ընթացիկ մրցաշրջանի 33 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած խաղերում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը:























































