«Բարսելոնայի» և «Լիդսի» միջև Ռաֆինյայի տրանսֆերի շուրջ բանակցությունները կշարունակվեն Դեմբելեի գործարքն ավարտին հասցնելուց հետո։ Ռաֆինյան չի դիտարկվում որպես ուղղակի այլընտրանք։
Այս դեպքում Ադամ Տրաորեի ապագան հարցականի տակ կլինի։ Կատալոնացիների ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Վուլվերհեմփթոն։ Նրանք կփորձեն պայմանագիր կնքել Ռաֆինյայի հետ՝ հաշվի առնելով Դեմբելեի հակվածությունը վնասվածքներին:
Առայժմ «Լիդսն» ու «Բարսելոնան» հեռու են տրանսֆերային գործարքից:
























































