Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մանրամասներ է ներկայացրել՝ Հենրիխ Մխիթարյանի և «Ռոմայի» միջև սպասվող բանակցությունների հետ կապված։
«Հենրիխ Մխիթարյանը բարձր մակարդակով է հանդես գալիս Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ: «Ռոմայի» հետ նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին, բայց ակումբը հիմա պատրաստ է բանակցություններ սկսել Ռայոլայի հետ ու նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին: Բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին»,- նշել է Ռոմանոն։
























































