Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկնել է «Արքայական ակումբի» լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ցուցանիշը։
Լա Լիգայի 30-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում ֆրանսիացին դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով 215-րդ և 216-րդ գոլերը «Ռեալի» կազմում։
Լա Լիգայում «սերուցքայինների» կազմում նույնքան գոլ է խփել Դի Ստեֆանոն։ Այս ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, որի ակտիվում կա 312 գոլ։ 228 գոլով երկրորդ տեղում է «Ռեալի» մեկ այլ լեգենդ՝ Ռաուլ Գոնսալեսը։
























































