Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն խոսել է իր թիմակից Ժոաո Ֆելիշի բարձր արյունավետության մասին։
«Բոլորը գիտեն, որ Ժոաոն բավականին տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն դա չէ ամենակարևորը։ Անչափ կարևոր է թիմային աշխատանքը, ոչ թե միայն անհատական խաղային որակները։
Այս մրցաշրջանում Ֆելիշը հասկացավ այդ կարևոր հանգամանքը։ Նա հասկացավ, որ թիմը կարևոր է յուրաքանչյուր ֆուտբոլիստից և մեծ աշխատանք կատարեց այդ ուղղությամբ»,- նշել է բելգիացին։
Նշենք, որ վերջին տասը խաղում պորտուգալացին դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































