«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կոշտ պատասխան է տվել իրեն հարց ուղղած լրագրողին։
«Այսօր դուք հարց եք տալիս տակտիկայի և երեք պաշտպանով խաղալու վերաբերյալ, իսկ երեկ ռադիոյով այլ կերպ էիք ձեզ պահում։
Երեկ շատ ավելի ագրեսիվ և քննադատողական էիք։ Անկեղծ ասած, այսօր նման պարզ հարց ձեզնից չէի սպասում։ Ակնկալիքներս լրիվ այլ էին, բայց այսօր իմ ներկայությունից պարզապես շփոթմունքի մեջ եք ընկել»,- նշել է պորտուգալացի մասնագետը։























































