Լա Լիգայի 30-րդ տուրում «Սելտան» 1-2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։
Խաղից հետո մրցավարներից իր դժգոհությունն է հայտնել տանտերերի հարձակվող Նոլիտոն։
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, սակայն պարտություն կրեցինք։ Մենք արժանի էինք գոնե ոչ-ոքիի։ Մեր դարպասին նշանակվեց երեք 11-մետրանոց, որոնցից վերջինն ուղղակի ծիծաղելի էր։
Մենք համեստ ակումբ ենք, բայց մրցավարներից պահանջում ենք հարգանք։ Դժվար է մրցակցել «Ռեալի» և «Բարսելոնայի» նման ակումբների հետ, քանի որ նրանք լավագույններից են աշխարհում։
Այս անգամ մենք պահեր ունեինք, բայց ամեն ինչ ծիծաղելի ընթացք ունեցավ»,- Նոլիտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































