«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է՝ կապտանռնագույններն արդեն ընթացիկ մրցաշրջանում կպայքարեն Պրիմերայի չեմպիոնության համար․
«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք չեմպիոն դառնալ։ Ավելին, մենք դա կանենք։ Եվ ես դա կարող եմ ապացուցել շատ պարզ փաստարկներով․ մրցաշրջանի վերջին հատվածում մենք շատ ուժեղ ենք դարձել, թիմը սկսել է ամբողջ ուժով աշխատել, մենք ունենք մարզիչ, ով հստակ գաղափարներ ունի, մենք վերականգնել ենք մեր արժեքները և պետք է լավատեսորեն և մեծ կամքով գնանք դեպի տիտղոսը։
Հեշտ չի լինելու, դա ակնհայտ է, բայց ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Մենք պետք է հաղթենք «Սևիլիային»։ Մենք չենք ցանկանում որևէ մեկին նեղացնել ու հարգում ենք մեր մրցակիցներին, բայց մեզ համար միանգամայն պարզ է, որ Պրիմերայում հաղթանակի ձգտելու համար մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































