Լա Լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Ալավեսին»։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձան Ժոաո Ֆելիշը և Լուիս Սուարեսը։ Հյուրերի միակ գոլը խփեց Գոնսալո Էսկալանտեն։
Դիեգո Սիմեոնեի սաները վաստակեցին 57 միավոր և մրցաշարային աղյուսակում եզրափակում են լավագույն եռյակը։ «Ալավեսը» 22 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։
























































