Ֆուտբոլի Ազգային Լիգայի 30-րդ տուրում հիանալի հանդես եկան հայ ֆուտբոլիստները։
«Վելեսը» մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Ռոտորին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Գալոյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Վելեսի» մեկնարկային կազմում էր նաև Գևորգ Սարկիսյանը, որը փոխարինվեց 58-րդ րոպեին։ «Վելեսը» 43 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
«Վոլգարը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տեքստիլշչիկի» հետ։ Տանտերերի գոլը խփեց Արտյոմ Ավանեսյանը՝ հիանալի իրացնելով տուգանային հարվածը։ Սիմոնյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Վոլգարի» մեկնարկային կազմում էր նաև Արտյոմ Պողոսովը, որը փոխարինվեց 68-րդ րոպեին։ Աստրախանը ներկայացնող ակումբը 33 միավորով 16-րդ տեղում է։