Լա Լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Սելտային»։
19-րդ րոպեին «Արքայական ակումբին» առաջ մղեց Կարիմ Բենզեման։ 53-րդ րոպեին Նոլիտոն վերականգնեց հաշվի հավասարությունը։
64-րդ րոպեին Բենզեման վրիպեց 11-մետրանոց նշակետից, սակայն հինգ րոպե անց ֆրանսիացին ուղղեց սխալը՝ անվրեպ իրացնելով երկրորդ 11-մետրանոցը։
«Ռեալը» վաստակեց 69 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Սելտան» 36 միավորով 11-րդ տեղում է։
























































