«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Իտալիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալու մասին։
«Իմմոբիլեն այս իրավիճակում քավության նոխազ է դառնում։ Գիտեմ, թե նրա փոխարեն ինչ կանեի։ Նա չպիտի շատ անհանգստանա։ Երբ հեռուստացույցով դիտում ես Պրեմիեր լիգան ու Բունդեսլիգան, թվում է, որ Ա Սերիան 30-40 տարով հետ է մնում»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Իտալիայի հավաքականը որակավորման փուլի կիսաեզրափակչում նվազագույն հաշվով զիջեց Հյս․ Մակեդոնիային։