«Բարսելոնան» թվիթերյան էջում տեղեկացրել է, որ թիմի հարձակվող Լյուկ դե Յոնգի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։
31-ամյա հոլանդացին բաց կթողնի Լա լիգայի 30-րդ տուրի «Սևիլյայի» դեմ խաղը, որը կայանալու է ապրիլի 3-ին «Նոու Կամպում»։
Դե Յոնգը նախորդ ամառ «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլյայից» վարձակալական հիմունքներով։