Բարսելոնայի նախագահը խոսել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին։
«Եթե Լեոն ցանկանա խոսել ինձ հետ «Բարսելոնա» վերադառնալու մասին, ես շատ ուրախ կլինեմ», — ասել է Ժոան Լապորտան TVE-ին։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Մեսսիի վերադարձը չի դիտարկվում։ «Մենք երիտասարդ թիմ ենք կառուցում»,- ասել էր Լապորտան:
Հետո միջազգային մամուլում հաղորդվել էր, որ Մեսսին չի մտածում Կատալոնիա վերադառնալու մասին՝ Լապորտայի խոսքերից հետո։