Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել Աշխարհի առաջնության վիճակահանության վերաբերյալ. Իսպանիան որպես մրցակիցներ ստացավ Գերմանիային և Ճապոնիային։ Երրորդ մրցակիցը կորոշվի Նոր Զելանդիա-Կոստա Ռիկա դիմակայությունում։
«Մեզ համար հեշտ կլինի՞.․․ Գերմանիայի՞ հետ։ Ամեն ինչ լավ կլինի. հիանալի խումբ է, հիանալի մրցակիցներ։
Մենք շարունակելու ենք հավատալ մեր թիմին, մեր ոճը պարզ է, խաղային փիլիսոփայություն ունենք։ Իսպանիայի հետ մրցելը շատ դժվար է։
Գերմանիան՝ ուժ է. մարզչի փոփոխությամբ նրանց ելույթները բարելավվել են, բայց մենք Իսպանիա ենք, բարձրանում ենք վեր։ Չգիտեմ Ճապոնիայի մասին, բայց դա բարդ հանդիպում է լինելու, նման մրցաշարերում հեշտ խաղեր չեն լինում»,- մեջբերում է մարզչին As-ը։