«Բավարիայի» գլխավոր մարզիչը դարձել է վեգան։ Յուլիան Նագելսմանը մոտ մեկ ամիս առաջ դադարել է միս ու ձուկ ուտել։
«Ինձ համար ամենակարևոր պատճառը կենդանիների բարեկեցությունն է: Ես ուզում էի զերծ մնալ աչքեր ունեցող արարածներին ուտելուց։
Երկրորդ կարևոր պատճառը շրջակա միջավայրի պահպանությունն է։ Ինձ համար այս պահը կարևոր է, այն պետք է կարևոր լինի բոլորի համար։ Դա նաև համոզեց ինձ հրաժարվել մսից և ձկից»,- մեջբերում է Նագելսմանին Bild-ը։
Մարզիչը նշել է, որ մսից հրաժարվելուց հետո սպանախով պելմենին դարձել է իր սիրելի ուտեստներից մեկը։