«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ: Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամառ, և կողմերը համաձայնության չեն եկել դրա երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա Լակազետի հետ համաձայնագրի կնքման հիմնական հավակնորդներ են համարվում երկու թիմ։ Լիոնը, որի սան է հարձակվողը, ինչպես նաև իսպանական «Բարսելոնան», որը ցանկանում է հարձակման մեջ Լակազետին վերամիավորել «Արսենալի» նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։
Այս մրցաշրջանում Լակազետը բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 6 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ: