«Ռեդ Բուլ Զալցբուրգի» կիսապաշտպան Կարիմ Ադեյեմին շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետաքրքրության կենտրնում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու հետ կապված, որը համարվում էր ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը։
Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում դարձել է 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: