Մադրիդի «Ռեալն» այլևս չի հետաքրքրվում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդով։ Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» զգուշանում է նորվեգացու պարբերական վնասվածքներից, ինչպես նաև նրա գործակալ Մինո Ռայոլայի պահանջներից։
Մադրիդի «Ռեալը» կենտրոնացած է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի և «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի հետ պայմանագիր կնքելու վրա։