«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին երկիմաստ է արտահայտվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին, հայտնում է Football Italia-ն:
«Լավ խաղալ, թե՞ արդյունքի հասնել: Լավ խաղը զվարճալի է: Գվարդիոլան հիանալի մարզիչ է, բայց ի՞նչ է նա արել։ Բոլորը մտածում և խոսում են «Մանչեսթեր Սիթիի» հետևում դասավորության մասին, թե ինչպես է ամեն բան կառուցված, բայց Պեպը պայմանագիր է կնքել դարպասապահի հետ, ով հեռահար փոխանցումներ է կատարում և գնդակ է ճշգրիտ արձակում 80 մետր հեռավորության վրա:
Նա ունի իր տրամադրության տակ այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք գրեթե ամեն բան կարողանում են անել: Յուրաքանչյուրն իր դիրքում հզոր է»։
Ալեգրին նաև համեմատել է մոտեցումը մրցաշրջանի սկզբի և ավարտի հանդիպումների հետ։
«Գլխավորը հանդիպումներում հաղթելն է։ Ոչ բոլոր հանդիպումներն են նույնը: Սեպտեմբերյան խաղերը նույնը չեն, ինչ մարտին են, երբ ավելի շատ լարվածություն է տիրում ու ավելի շատ հանգստություն է պետք։Մեզ պետք է ավելի քիչ մարտավարություն, և ավելի շատ բազմակողմանիություն ու պրագմատիզմ»,- ասել է Ալեգրին: