Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Վինիսիուս Տոբիասը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։
Տոբիասը վարձավճարով հանդես կգա Մադրիդի «Ռեալում» մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրի պայմաններով ֆուտբոլիստին գնելու հնարավորություն ունի նաև Մադրիդի «Ռեալը»:
18-ամյա պաշտպանը «Շախտյոր» է տեղափոխվել 2022 թվականի հունվարին «Ինտերնասիոնալից» վեց միլիոն եվրոյի դիմաց։
Ֆուտբոլիստի պայմանագիրը դոնեցկյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։