Ալեքսանդր Կոկորինը, ով հիմա «Զենիթի» երկրորդ թիմի հետ հավաքի է մասնակցում, պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցերին.
-Հասցրե՞լ եք հարմարվել թիմին, որոշակի մարզավիճակի ձեռք բերել.
-Այո, իհարկե: Բոլորն ապրեն, ամեն ինչ հրաշալի է: Ինչքան հասկանում եմ՝ այստեղ շատ են նոր տղաները: Հասկանալի է, որ շատերի համար դԺվար է այս մարզումային ընթացքը. դիմանում են նրանք, ովքեր ավելի փորձառու են:
-Թվաց, որ «Գրեմիոյի» հետ խաղում հեշտ էիք համագործակցում խաղընկերների հետ:
-Մենք մարզումներ անցկացրել էինք ու հասկանում էինք մեկմեկու: Լավ է, որ հաղթեցինք, տրամադրություններս շատ բարձր էր:
-Առողջության հետ կապված ամեն ինչ լա՞վ է:
-Ամեն ինչ հրաշալի է:
Ասացեք խնդրեմ, ումի՞ց է հիմա կախված Ձեր ապագան:
-Միայն ինձնից:
-Ոչ մեկից և ոչ մի բանի՞ց այլևս:
-Այո՛, հենց այդպես: