Օլիմպիական Խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը այսօր՝ ապրիլի 1-ին, հյուրընկալվել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ թիվ 57 դպրոցի 4Բ դասարանի աշակերտներին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արթուր Դավթյանը դպրոց այցելել է աշակերտների և դասվար Հասմիկ Սոսիկյանի հրավերով:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլային երրորդ մրցաշարում դարձել էր հենացատկի վարժության հաղթող։ Դավթյանը վաստակել էր 14.983 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։