Ձմեռային հավաքի ընթացքում Երևանի «Արարատը» Սոչիում ընկերական խաղ կանցկացնի Մոսկվայի «Սպարտակի» հետ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
«Սպարտակի» մամուլի քարտուղարությունը հիշեցնում է, որ երևանյան տիտղոսակիր ակումբը 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր` Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ:
Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատը» ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում` ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Լոռիին»:
Հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին: «Սպարտակի» մարզչական շտաբի որոշմամբ հանդիպումը կանցնի լրագրողների ու երկրպագուների համար փակ պայմաններում:
Հիշեցնենք` «Արարատը» հունվարին ևս հավաք էր անցկացրել Սոչիում: