«Բորդոյի» ֆուտբոլիստին նկատել են թիմակիցների խաղակոշիկները գողանալիս։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, երիտասարդ խաղացողը, ում անունը չի հաղորդվում, զբաղվել է թիմակիցների խաղակոշիկները գողանալով և համացանցի միջոցով վաճառելով։ Այդ մասին պատմել է ֆուտբոլիստի նախկին ընկերուհին։
Թիմի մյուս ֆուտբոլիստները ասել են, որ այլևս չեն կարող աշխատել այդ երիտասարդի հետ, իսկ ակումբի ղեկավարությունը նրան մեկ խաղով որակազրկել է ու տուգանել։ Մյուս խաղացողների կարծիքով՝ պատիժը չափազանց մեղմ է ստացվել։
Նշվում է, որ ֆուտբոլիստների միջև տարաձայնությունները հետագայում հարթվել են: