«Տորպեդոն» պայմանագրեր է ստորագրել 6 նոր ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Փորձառու ուկրաինացի կիսապաշտպան Յարոսլավ Կինաշը Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձ ունի, երկար տարիներ պաշտպանել է Լուցկի «Վոլինի» գույները, որի կազմում անցկացրել է 126 հանդիպում` դառնալով 17 գոլի հեղինակ:
22-ամյա ուկրաինացի պաշտպան Տարաս Ռոդյուկը հանդես է եկել տեղի «Գորնյակ», «Դեմնյա» և «Նիվա» թիմերում, ինչպես նաև` լեհական «Մակովիայում»:
21-ամյա ղազախ պաշտպան Ուլանբեկ Կուանիշբեկովը 3 տարի հանդես է եկել ղազախական «Օկժետպեսում»:
18-ամյա ղազախ հարձակվող Դամիր Ժակատայը խաղացել է ռուսական «Չերտանավոյի» և թուրքական «Գալաթասարայի» ակադեմիաներում:
19-ամյա ղազախ կիսապաշտպան Սուխրոբ Արգումբաևը հանդես է եկել տեղի «Ռուզաևկա» թիմում:
17-ամյա եզրային կիսապաշտպան Սերոբ Գալստյանը «Տորպեդո» է տեղափոխվել «Շենգավիթի» մարզադպրոցից: