Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ. ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը փետրվարի սկզբին էր նշանակվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: