Նիդեռլանդացի չմշկասահորդ Յուտա Լերդամը Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ է նվաճել։
Սակայն նա շատ մարզասերների հիացրեց ոչ միայն իր մարզական սխրանքներով, այլ նաև բավականին հմայիչ արտաքինով։ Իսկ ո՞վ է նիդեռլանդացի գեղեցկուհին․․․
Յուտան ծնվել է 1998 թվականին Հարավային Նիդեռլանդներում։
Նա աշխարհի եռակի չեմպիոն է՝ անհատական մրցավազքում (1000 մետր հեռավորություն), կրկնակի ԱԱ չեմպիոն՝ թիմային սպրինտում (2019, 2020)։ 2021 թվականին Յուտան դարձել է Եվրոպայի չեմպիոն բազմամարտում, իսկ մինչ այդ հասցրել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն՝ 1000 մետր անհատական մրցավազքում։ Նա նաև1000 մետր մրցավազքում Նիդեռլանդների ռեկորդակիրն է։
Յուտան այժմ ուսանող է Գրոնինգենի Հանսեի կիրառական գիտությունների համալսարանում: Լերդամը բավականին ակտիվ է նաև սոցիալական ցանցերում և հաճախ որպես մոդել լուսանկարվում է տարբեր գովազդային արշավների և պարբերակնների համար։
Յուտա Լերդամի ֆոտոշարքը՝ ստորև․