Շարունակվում է Շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլը, որն անցկացվում է Բեռլինում։
Լևոն Արոնյանը A խմբի 5-րդ տուրում հաղթեց Անդրեյ Եսիպենկոյին։
Այս տուրից հետո Արոնյանը և Նակամուրան իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր և առաջատարներն են իրենց խմբում։
Հիշեցնենք, որ Գրան Պրիի առաջին փուլի եզրափակչում Հիկարու Նակամուրան հաղթել էր Արոնյանին։