Սլովենայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի առաջնությունը:
Մեր հավաքականի ներկայացուցիչները բավականին հաջող են մեկնարկել առաջնությունում։
Հաղթանակով են մեկնարկել Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը:
Իսկ ահա Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանը խաղաղ դաշն են կնքել մրցակիցների հետ։