Կարճ դադարից հետո վաղը`փետրվարի 7-ին, կմեկնարկի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» երկրորդ ուսումնամարզական հավաքը՝ այս անգամ Կիպրոսի Լառնակա քաղաքում, որը կտևի մինչև փետրվարի 23-ը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թիմն այդ ընթացքում 4 ընկերական խաղ է անցկացնելու: Մրցակիցներն ու խաղերի ժամանակացույցը` ստորև.
11.02| «Այիա Նապա» / Կիպրոսի երկրորդ դիվիզիոն
11.02| «Ուֆա» / Ռուսաստանի պրեմիեր լիգա
17.02| «Տեկստիլշիկ» / Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգա
20.02| «Լիեպայա»/ Լատվիայի բարձրագույն լիգա