21-ամյա մալիացի կիսապաշտպան Մոհամեդ Կոնեն այլևս չի մարզվում «Շիրակի» կազմում:
Այս մասին հայտնում է Գյումրիի թիմի մամուլի քարտուղարությունը: Ֆուտբոլիստը մոտ 2 շաբաթ առաջ էր միացիել «Շիրակին»` փորձաշրջան անցնելու համար.
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին և մաղթում ենք նոր հաջողություններ նրա կարիերայի հետագա ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Կոնեի հետ «Շիրակում» փորձաշրջան էր անցնում նաև 22-ամյա իվուարցի Ավո Լեյբ Ժունիորը,որը թիմի հետ մեկնել է Բելեկ`ուսումնամարզական հավաքի: