Շարունակվում է Շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլը, որն անցկացվում է Բեռլինում։
Լևոն Արոնյանը A խմբի երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Անդրեյ Եսիպենկոյի հետ։
Այս տուրից հետո Արոնյանը խմբի առաջատարն է՝ իր ակտիվում ունենալով 2 միավոր։
Հիշեցնենք, որ Գրան Պրիի առաջին փուլի եզրափակչում Հիկարու Նակամուրան հաղթել էր Արոնյանին։