Մարտի 21-ին մեկնարկել է Շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլը, որն անցկացվում է Բեռլինում։
Լևոն Արոնյանը A խմբի մեկնարկային խաղում հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային։
Հիշեցնենք, որ Գրան Պրիի առաջին փուլի եզրափակչում Նակամուրան հաղթել էր Արոնյանին։
A խմբի մյուս մրցախաղում Անդրեյ Եսիպենկոն ու Գրիգորի Օպարինը չպարզեցին հաղթողին: