Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հայտարարել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին 6 ամսով հեռացնելու մասին: Նրան արգելված է մասնակցել ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին:
Կարյակինն ավելի վաղ աջակցել էր Ռուսաստանի կառավարությանը՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու գործընթացում:
Կոմիտեն քննարկել է նաև ռուս գրոսմայստեր Սերգեյ Շիպովին, որը ևս աջակցել էր Մոսկվայի վարած քաղաքականությունը: ՖԻԴԵ-ն, սակայն, նրան չի հեռացրել:
ՖԻԴԵ-ն Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստներին ավելի վաղ զրկել էր իրենց երկրի դրոշի ներքո հանդես գալու իրավունքից: Նրանք կարող են հանդես գալ կա՛մ իրենց երկրների շախմատային ֆեդերացիաների, կա՛մ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո: