Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը մեկնաբանել է իր որակազրկումը քաղաքական հայացքների պատճառով։
Երկուշաբթի օրը Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Կարյակինին 6 ամսով հեռացրել է իր հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցելուց, այն պատճառով, որ նա բացահայտորեն պաշտպանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն իրականացնելու որոշումը։
Այսպիսով, գրոսմայստերը չի մասնակցի հունիսի 16-ից հուլիսի 7-ը կայանալիք հավակնորդների մրցաշարին։
«Կարծում եմ, որ հիմա առիթ կա մտածելու, թե մեզ ընդհանրապես պե՞տք է այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ՖԻԴԵ-ն է։ Իմաստ կա՞ մտածել նոր կազմակերպություն ստեղծելու մասին, որը մրցաշարեր կանցկացնի Ռուսաստանում և ամբողջ աշխարհում», — Կարյակինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։