Գյումրու «Շիրակը» սկսում է արտերկրյա ուսումնամարզական հավաքը։
Ինչպես տեղեկացնում է ակումբի Facebook-յան էջը, վաղն առավոտյան ակումբը մեկնում է Թուրքիա՝ Անթալիա։ Գյումրեցիները մինչեւ փետրվարի 20-ը հանգրվանելու են Ատլանտիս հյուրանոցում:
Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ թիմի կազմում հավաքին մեկնում են հետեւյալ ֆուտբոլիստները․
Դարպասապահներ — Վսևոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան
Պաշտպաններ — Աղվան Դավոյան, Բոգդան Միլիչիչ, Մարկո Պրլևիչ, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան, Վարդան Արզոյան, Հրայր Մկոյան, Սերյոժա Ուռուշանյան
Կիսապաշտպաններ — Կարեն Մուրադյան, Ռուդիկ Մկրտչյան, Ավո Լեյբ Ջունիոր, Արման Ասլանյան, Առլեն Ծատուրյան, Ալբերտ Դարբինյան, Սոլոմոն Իմե Ուդու, Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան
Հարձակվողներ — Արտեմ Գևորկյան, Արամ Մուրադյան, Մորի Կոնե, Լյովա Մրյան, Ուռոշ Նենադովիչ
Հավաքի ընթացքում «Շիրակը» անցկացնելու է 4 ընկերական հանդիպում: