«Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները կիսվել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնայի» հետ խաղի մասին իր կարծիքով.
«Բարսելոնան» եվրոպական ակումբային ֆուտբոլի խոշորագույն անուններից է։ Բայց եթե մենք կարողանանք հաղթել [Բետիս] թիմին, որը 5-րդն է Իսպանիայի լիգայում, ապա մենք կարող ենք հաղթել [Բարսելոնա] թիմին, որն այնտեղ երրորդն է։
Փլեյ-օֆֆում միայն մեկ նպատակ կա՝ առաջ գնալը։ Մենք ուրախ ենք այս վիճակահանությամբ։
Ակումբը, երկրպագուները, քաղաքը, թիմն արժանի են այնպիսի մրցակցի, որը գրավում է նման ուշադրություն։ Մենք ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ»,- մեջբերում է Գլասներին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։