Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլազները կիսվել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի մրցակցի՝ «Բարսելոնայի» մասին իր կարծիքով։
«Բարսելոնան» եվրոպական ակումբային ֆուտբոլի խոշորագույն անուններից է։ Բայց եթե մենք կարողացանք հաղթել Իսպանիայի առաջնությունում հինգերորդ տեղում գտնվող թիմին, ապա կարող ենք հաղթել նաև այնտեղ երրորդ տեղը զբաղեցրած թիմին։
Փլեյ-օֆֆում միայն մեկ նպատակ կա՝ առաջ գնալը. Ակումբը, երկրպագուները, քաղաքը, թիմն արժանի են այնպիսի մրցակցի, որը գրավում է նման ուշադրություն։ Մենք ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։