Այսօր՝ մարտի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի վիճակահանությունը։
Վիճակահանությամբ որոշվեցին մրցաշարերի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակչի հավանական զույգերը:
Այսպիսով, ԵԼ-ի քառորդ եզրափակչի զույգերն են․
⚽ «Լայպցիգ»-«Ատալանտա»
⚽ «Այնտրախտ»-«Բարսելոնա»
⚽ «Վեսթ Հեմ»-«Լիոն»
⚽ «Բրագա»-«Ռեյնջերս»
1/2 եզրափակչի զույգերը
«Լայպցիգ»-«Ատալանտա» — «Բրագա»-«Ռեյնջերս»
«Այնտրախտ»-«Բարսելոնա» — «Վեսթ Հեմ»-«Լիոն»
1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 14-ին։ Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 28-ին և մայիսի 5-ին։