«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է «Բարսելոնայի» հաղթանակը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Գալաթասարայի» դեմ խաղում (2-1).
«Դժվար խաղ էր. «Գալաթասարայը» շատ լավ էր պաշտպանվում։ Առաջին խաղակեսում մենք շատ պահեր կորցրեցինք, իսկ երկրորդում ավելի լավն էինք։
Ի վերջո, մենք հաղթեցինք, և սա է ամենակարեւորը։ Բաց թողած գոլից հետո կարողանալ վերադառնալ խաղ՝ լավ է։ Մենք ուժեղ բնավորություն ունենք։ Հոգեբանորեն մեզ շատ օգնեց Պեդրիի գոլը։ Սա հիանալի գնդակ է։
Պետք է շարունակել նույն ոգով։ «Բարսելոնան» կարող է դուրս գալ եզրափակիչ և հաղթել այն։ Պետք է մտածել միայն քո մասին, քո խաղի մասին։ Մենք շատ հնարավորություններ ենք ստանում հաղթելու, երբ քրտնաջան աշխատում ենք»,- մեջբերում է ֆուտբոլիստին Marca-ն։