«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0) և իր թիմի՝ մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալը:
«Հրաշալի է քառորդ եզրափակիչում հայտնվելը: Երկրորդ խաղակեսում ստիպված էինք մի փոքր տանջվել, բայց ընդհանուր առմամբ մենք արժանիորեն առաջ գնացինք։
Անհամբեր սպասում ենք վիճակահանությանը, բայց նախ վայելեք այս երեկոն: Մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ, բայց ցույց տվեցինք այն արժանիքները, որոնք անհրաժեշտ են այս մակարդակում:
«Բարսելոնան» մրցաշարի միակ ուժեղ թիմը չէ, կան այլ մրցակիցներ, ինչպիսիք են «Սևիլյան» (իրականում լքել է մրցաշարը, խմբ․) կամ «Վեսթ Հեմը»: Երբեք չեմ մտածում, թե որ թիմի հետ կցանկանայի խաղալ»,- ասել է Գասպերինին Sky Sport Italia-ի եթերում: