Չավին խոսել է «Բարսելոնայի»՝ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին։
«Մենք բնավորություն ցույց տվեցինք, հիանալի հանդիպում էր: Նման դժվարին խաղադաշտում հաղթել… Նրանք շատ լավ էին պաշտպանվում, ինչպես առաջին խաղում։ Մենք հասկացանք, թե երբ պետք է հարձակվենք։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ լավ է, ես ուրախ եմ խաղացողների համար։ Մենք հաղթեցինք շատ բարդ մարզադաշտում։
Կարևոր է, որ մենք արագորեն հավասարեցրինք հաշիվը։ Ճնշեցինք, պահպանեցինք հանգստություն ու համբերություն։ Մենք կարող էինք ավելի վաղ որոշել խաղի ելքը։ Չգիտենք, թե ով կլինի մեր մրցակիցը հաջորդ փուլում, նման հանդիպումներում խաղալու փորձ չունենք… Բայց ոգեշնչված ենք։ Մենք քառորդ եզրափակիչում ենք, իսկ սա եվրագավաթ է։ Եվս մեկ քայլ՝ շարունակելու աճել։
Մենք վաղուց չենք պարտվում։ Մենք գնալու ենք Բերնաբեու: «Ռեալն» ուժեղ է, բայց մենք կպայքարենք»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը Movistar Plus-ին։