Ռուս և բելառուս շախմատիստները կարող են հանդես գալ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո
March 16, 2022 14:27
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մինչև հետագա ծանուցումը դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների մասնակցությունը իր հովանու ներքո անցկացվող մրցումներին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Միաժամանակ ռուս և բելառուս շախմատիստները կարող են հանդես գալ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո անհատական միջազգային մրցաշարերում։
Ավելի վաղ ՖԻԴԵ-ն հայտարարել էր 2022 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Մոսկվայից Հնդկաստանի Չենայ քաղաք տեղափոխելու մասին։
Մրցաշարի անցկացման ժամկետները կազմակերպությունը կհայտարարի ավելի ուշ: