«Ալաշկերտի» ֆուտբոլիստներն այսօր` փետրվարի 5-ին, վերջին մարզումն են անցկացրել Էջմիածնի Ֆուտբոլի Ակադեմիայում` Բելեկ մեկնելուց առաջ:
Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Վաղը «Ալաշկերտը» կմեկնի արտագնա ուսումնամարզական հավաքի, որի շրջանակում կանցկացնի 3 ստուգողական հանդիպումներ:
Մրցակիցների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:
Լուսանկարները` «Ալաշկերտի» մամուլի քարտուղարության.